0

Վոլեյբոլ մարզաձևը

download (1)

Վոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված  գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է: Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:
Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը:
4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: 
Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից:
Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին: 
1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում: 
0

Հանդբոլ մարզաձևը

Handball_Video_BIG_630       Հանդբոլը չափազանց հետաքրքիր և գրավիչ մարզախաղ է:  Խաղը շատ հարուստ է ֆիզիկական օգտակար վարժություններով՝ վազքեր, ցատկեր, նետումներ, տեխնիկական և տակտիկական բազմապիսի կոմբինացիաներ: Այս ամենը դրականորեն է անդրադառնում երեխաների  բազմակողմանի զարգացման վրա՝ արագաշարժություն, ճարպկություն, ուժ, հաղթանակի և համարձակության կամք: Հանդբոլ խաղի ստեղծումը եղել է 1898թ. Դանիայի Օրդրուբ քաղաքում՝ ուսուցիչ Նիլսենի կօղմից: Խաղը բաղկացաց է 7 հոգուց, 6 խաղացող 1 դարպասապահ:download300px-5-1-Deckung

0

Ահա և ես

dress-girl-hair-sea-walter-Favim.com-413794Ես Սյուզին եմ , ով իր կյանքում ընտրել է սպորտը:  Փոքր հասակից մասնակցել եմ տարբեր մրցաշարերի, եղել եմ տարբեր երկրներում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել ֆիզկուլտուրայի իստիտուտ: Շատ եմ սիրում պարել,  ուտել պիցցա, և շփվել հումոր ունեցող մարդկանց հետ: